Ցուցահանդեսներին մասնակցությունը ցանկացած մաշտաբի ընկերության համար լուրջ քայլ է: Այդպիսի միջոցառումների շնորհիվ Դուք կարող եք ոչ միայն ցուցադրել Ձեր ապրանքները և ծառայությունները, այլ նաև գտնել շահավետ գործընկերներ, կապալառուներ և նույնիսկ ներդրողներ: Էքսպոզիցիայի մասնակցության ժամանակ յուրաքանչյուր մանրուք շատ կարևոր է, հատուկ ուշադրություն արժե հատկացնել սարքավորմանը, որի օգնությամբ Դուք կարող եք կազմակերպել տարածություն էքսպոզիցիոն կենտրոնում: Դիտարկենք, թե ինչպիսին պետք է լինեն կահավորանքի տարրերը, ինչպիսի ֆունկցիաներ պետք է կատարեն, և որտեղ ավելի լավ է դրանք պատվիրել:
Գոյություն ունեն ցուցահանդեսային սարքավորման առավել տարածված հետևյալ տեսակները՝
Կանգնակներ;
Ստենդեր;
Դրոշաձողեր /ֆլագշտոկ/;
Ցուցափեղկեր;
Բուկլետներ;
Բոքս տուրբիններ;
Կանգնակներ բուկլետների համար;
Բաներներ;
Պլազմային պանելների համար կանգնակներ և այլն:
Այս ցուցակը կարելի է երկար շարունակել, քանի որ յուրաքանչյուր ընկերություն ցուցահանդեսների համար սարքավորումը պատվիրում է սեփական էքսպոզիցիայի առանձնահատկությունները հաշվի առնելով: Արժե նաև հաշվի առնել, որ գոյություն ունեն հատուկ ցանկապատումներ, բաժանիչ պանելներ և այլ աքսեսուարներ, որոնք կարող են զգալիորեն ավելի հարմար լինել ցուցահանդեսի աշխատակիցների և այցելուների համար: