Skip to content

Դասընթացներ

Նոյեմբերի 18-ին Երևանի «ՄԵՐԻԴԻԱՆ» Էքսպո կենտրոնում կայացավ Իրինա Խակամադայի երկար սպասված վարպետության դասը։

Այս էքսկլյուզիվ միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 700 գործարար համայնքի ներկայացուցիչների, ձեռնարկատերերի, ղեկավարների և հանրային կարծիքի առաջնորդների։

Ծրագրի նպատակը կառուցողական հուզական փորձ ձեռք բերելն էր ու այն հմտության դարձնելը, որն էլ թույլ կտա էմոցիաները վերածելու կայուն կապիտալի և եկամտի։ Միջոցառման մասնակիցներն ունիկալ հնարավորություն ունեցան բացահայտելու՝ ինչպես էմոցիաները կարող են դառնալ կարևոր ռեսուրս ֆինանսական հաջողության հասնելու համար։

Բացման ելույթի և ողջույնի խոսքերով հանդես եկան «Skill Event Marketing Company»-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը և «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։