Երևանի Նորաձևության Շաբաթ 2024

Երևանի Նորաձևության Շաբաթ 2024
նոյեմբերի 8-10-ը «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում տեղի կունենա «Երևանի Նորաձևության Շաբաթ 2024» միջոցառումը: Միջոցառման ծրագիրը ներառում է անմոռանալի ցուցադրություններ, ցուցասրահներ, քննարկումներ և այլն: Հարթակը միջազգային մամուլին, ազդեցիկ հյուրերին և ոլորտի մասնագետներին կներկայացնի լավագույն հայ և օտարերկրյա ստեղծագործողներին:
FASHION SCOUT Armenia @fashionscout տաղանդների բացահայտման մրցույթի հանդիսավոր բացմամբ, Երևանի Նորաձևության Շաբաթը կներկայացնի ավելի քան 20 դիզայներների՝ հայտնի անուններ և նոր բրենդեր, ովքեր կցուցադրեն իրենց վերջին հավաքածուները: Հանդիսատեսը կվայելի ավանգարդ և էլեգանտ հավաքածուներից մինչև սպորտային և բոհո, որոնցից յուրաքանչյուրը ինքնատիպ կերպով կընդգծի Հայաստանի մշակութային ժառանգությունը:
«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարությունը, Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրը և Բրիտանական խորհուրդը:
Կազմակերպիչ՝ Հայաստանի Նորաձևության և Հագուստի Պալատ