Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024

Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024
2024 թվականի սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների: «Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է:
Համահայկական իրականության ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում համահայկական միասնականությունը և գաղափարների ու լուծումների համատեղումը միակ ուղղորդող ճանապարհն են ներկայի բարեփոխման և կայուն զարգացման համար: Սփյուռքը և հայրենիքը կարիք ունեն ներգրավվածության և ներառականության նոր հնարավորությունների և ուղիների: Հայաստանը սփյուռքում և սփյուռքը Հայաստանում պետք է դառնան օրակարգային թեմաներ՝ ունենալով առավելագույն մասնակցություն համահայկական իրականության զարգացման բոլոր գործընթացներում: Այս համատեղ աշխատանքի և երկկողմ պատասխանատվության ստեղծման ճանապարհին հայ իրականության երկու հանգույցները՝ հայկական պետությունը և հայկական սփյուռքը, կարիք ունեն երկխոսության և համագործակցության նոր և դինամիկ հարթակների:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովները նախևառաջ ռազմավարական քննարկումների, փոխըմբռնման և լուծումների հարթակներն են»,- անդրադառնալով գագագթնաժողովի կարևորությանը՝ նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սփյուռքի համայնքներում ակտիվ ներգրավվածություն ունեցող գործիչները, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, համահայկական, երիտասարդական, մշակութային, կրթական, գործարար և այլ կառույցների անդամները, ովքեր հետաքրքրված են համաժողովին մասնակցությամբ, կարող են լրացնել հայտադիմումը՝ արտահայտելով գագաթնաժողովին մասնակցելու իրենց ցանկությունը:
Մասնակիցների վերջնական ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:
Կոնտակտներ
Հեռ․` +374 41 314 034 (WhatsApp, Telegram, Viber)
Էլ․ փոստ՝ globalarmeniansummit@gov.am, globalarmeniansummit@gmail.com
Կազմակերպիչ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ