ԼԻԶԻՆԳ էՔՍՊՈ 2026
Ապրիլի 10-ից 12-ը, «ՄԵՐԻԴԻԱՆ» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում տեղի կունենա LEASING EXPO 2026 ցուցահանդեսը։ Leasing EXPO 2026-ը տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում, որը հաջողությամբ կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ:
Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև հատուկ սեմինար-հանդիպումներ, քննարկումներ՝ ոլորտի էքսպերտների հետ՝ շուկայի խնդիրները կամ տենդենցները վերհանելու և կանխատեսելու համար:
Leasing EXPO-ն կազմակերպվում է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ:
Ցուցահանդեսը տալիս է հնարավորություն․
- ունենալու փաթեթային լուծումներ բիզնեսի զարգացման համար
- ձեռք բերել սարքավորումներ՝ լիզինգի հատուկ առաջարկներով
- ստանալ անվճար խորհրդատվություն պետության կողմից սուբսիդավորվող պետական աջակցության ծրագրերի և այլ ծրագրերի վերաբերյալ
- ծանոթանալ տեխնիկական նորարարություններին
- ծանոթանալ լիզինգի առանձնահատկություններին և բիզնեսում արդյունավետ կիրառմանը
- ստանալ անվճար խորհրդատվություն՝ գույքի ձեռքբերման ռիսկը նվազագույնի հասցնելու վերաբերյալ
- ունենալ հատուկ առաջարկներ մատակարարներից
Leasing EXPO-ն կազմակերպվել է արդեն 3 անգամ՝ 2023, 2024 և 2025 թվականներին:
Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքի մասին լուսավորչական աշխատանքն է և ավելի հասկանալի և կիրառելի դարձնելն է բիզնեսի համար:
Ցուցահանդեսի շրջանակում ներկայանում են ամենատարբեր ոլորտների համար տեխնիկա կամ սարքավորումներ ներկայացնող ընկերությունները, ֆինանսաբանկային կառույցները և լիզինգային գործընթացի մասնակից ոլորտներից ընկերություններ, որոնք միայն ցուցահանդեսային օրերի համար ունենում են էքսկլյուզիվ առաջարկներ: Ցուցահանդեսի հենց բուն օրերին կնքվում են բազմաթիվ խոշոր պայմանագրեր լիզինգատուների, լիզինգառուների և մատակարարների միջև:
Այս ցուցահանդեսը նաև յուրատեսակ կամուրջ է պետական տարբեր ծրագրերի և գործարարների, տնտեսվարողների միջև, քանի որ ունի նաև առաքելություն գործարարների համար լուսաբանել պետության կողմից առաջարկվող համաֆինանսավորման ծրագրերը և առաջարկները:
Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև հատուկ սեմինար-հանդիպումներ, քննարկումներ՝ ոլորտի էքսպերտների հետ՝ շուկայի խնդիրները կամ տենդենցները վերհանելու և կանխատեսելու համար:
Մուտքն անվճար է, սակայն անհրաժեշտ է գրանցվել:
Օգտակար հղումներ.
Գրանցվել այցելելու համար
Կոնտակտներ.
Հեռ․ +374 44 533 521

