Հայկական Միջազգային Առողջապահական Ցուցահանդես 2025

Հայկական Միջազգային Առողջապահական Ցուցահանդես 2025
2025թ․ նոյեմբերի 27-30-ը Երևանը կդառնա տարածաշրջանի առողջապահական և
հարակից ոլորտների խոշորագույն կենտրոնը։ Մայրաքաղաքում տեղի կունենա
Armenian International HealthCare Expo 2025-ը՝ միջոցառում, որն իր
ծավալներով, մասնակիցների միջազգային ներկայացվածությամբ և թեմատիկ
բազմազանությամբ հավակնում է դառնալ Տարածաշրջանի առաջատար առողջապահական
հարթակներից մեկը։
Այս տարվա Expo-ն խոստանում է գերազանցել նախորդ ցուցանիշները՝ ապահովելով
խորը բովանդակություն և բարձրակարգ մասնակցություն․
🔹 4 օր, հագեցած միջոցառումներով, գիտաժողովներով և ակտիվություններով
🔹 250+ տեղական և միջազգային ընկերություն
🔹 70+ բանախոսներ՝ առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից
🔹 Պատվիրակություններ 52 երկրից
🔹 20,000+ մասնակից
🔹 1500+ բժիշկ
📌 Armenian International Healthcare Expo 2025-ը ոչ միայն ցուցահանդես է,
այլ նաև՝ համագործակցության, զարգացման և նորարարության միջազգայնացված
հարթակ, որտեղ հանդիպում են ոլորտի գլխավոր դերակատարները՝ սկսած
առողջապահական կառույցներից մինչև ապահովագրական, ֆինանսաբանկային,
լիզինգային, սննդի արտադրության և մատակարարման ընկերություններ,
տուրիստական ծառայություններ, ՏՏ և արհեստական բանականության լուծումներ,
սպորտային ակումբներ, առողջ ապրելակերպի նախաձեռնություններ և ստարտափներ։
📍 Expo-ի շրջանակում կանցկացվի նաև “Yerevan Pain Days” միջազգային
առողջապահական արշավը, որն իր շուրջը կհամախմբի ոլորտի առաջատարներին՝
աշխարհի 52+ երկրներից։ Կներկայացվեն գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ,
ՇՄԶ դասընթացներ, B2B հանդիպումներ, փորձի փոխանակման ձևաչափեր և
մասնագիտական համագործակցության նոր ուղիներ։
Բացի հիմնական մասնագիտական բովանդակությունից, նախատեսվում են նաև
բազմապիսի ժամանցային միջոցառումներ՝ խաղարկություններ, համերգներ, առողջ
ապրելակերպին նվիրված մրցաշարեր և այլ ներգրավող ակտիվություններ։
📞 Կոնտակտներ՝
+374 95 948200
+374 41 948200
🌐 www.healthcareexpo.am
🔗Գրանցման համար՝
• Որպես այցելու
• Որպես բժիշկ
• Որպես ցուցադրող
📌 Կազմակերպիչ՝
Իվենչր Գլոբալ ՍՊԸ
📌 Համակազմակերպիչներ`
• «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ՓԲԸ
• «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» ՀԿ

