ՋՈՆ ՇՈԼ «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՋՈՆ ՇՈԼ «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Սպասարկման ռազմավարությունը որոշիչ դեր ունի ժամանակակից մրցակցային շուկայում։ Այսօր հաջողակ կազմակերպություն դառնալու համար Դուք պետք է դառնաք սպասարկման ոլորտի բացարձակ առաջատար։
2019թ.-ի ապրիլի 27-ին Երևանում հանդես կգա Time, Entrepreneur և USA Today ամսագրերի վարկածով «Հաճախորդների սպասարկման գուրու» Ջոն Շոուլը՝ «Սպասարկման ռազմավարություններ․ Ինչպե՞ս ապահովել մրցակցային առավելություն բարձրակարգ սպասարկման շնորհիվ» սեմինարով։
Ջոն Շոուլը հեղինակել է 7 բեսթսելլերներ, որոնք թարգմանվել են 11 լեզուներով և ներկայացվել են ողջ աշխարհում։ Նա հաճախորդների սպասարկման ոլորտի համաշխարհային առաջատար «Սպասարկման որակի ինստիտուտ» ընկերության հիմնադիրը և ղեկավարն է։
Շոուլի սեմինարները միջազգային ճանաչում ունեն, անցկացվել են Մեքսիկայում, Կանադայում, Բրազիլիայում, Սինգապուրում, Իսրայելում, Ռուսաստանում: Նրա էնտուզիազմը, էներգիան և վստահությունը լսարանի մոտ ուշադրություն և նորը ստանալու մղում են ձևավորում։
Սեմինարի ընթացքում Ջոն Շոուլը կիսվելու է բարձր մոտիվացված աշխատուժ ստեղծելու, լեգենդար բրենդ կառուցելու և անթերի սպասարկում տրամադրելու վերաբերյալ իր տեսլականով։
WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախագիծը Skill.am-ի նախաձեռնությունն է, որի շրջանակներում Հայաստանը դարձավ հարթակ, որում ելույթ են ունենում համաշխարհային թոփ բանախոսներ, մեծանուն մտածողներ և համաշխարհային բեսթսելերների հեղինակներ։
2017թ.-ի հոկտեմբերին իր լավագույն աշխատանքներից մեկով Երևանում ելույթ ունեցավ Բրայան Թրեյսին։ Արդեն 2018թ․-ի սեպտեմբերի 7-ին հանրահայտ շվեդ տնտեսագետ, “Funky Business — Talent Makes the Capital Dance” և “Karaoke-capitalism” բեսթսելերների հեղինակ Կյել Նորդստրյոմը Երևանում հանդես եկավ իր տեսակի մեջ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ինսայթ սեսիայով։
Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 060 70 75 70