Career City Fest 2K23

Career City Fest 2K23

Career City Fest 2K23

by
123 123 people viewed this event.

Ապրիլի 28-ին և 29-ին երկրում և տարածաշրջանում ապագայի առաջին և միակ կարիերայի քաղաքը՝ «Career City Fest»-ն իր դռները կբացի այցելուների առաջ:

«Career City Fest»-ը քաղաք է, որտեղ թեկնածուները կհանդիպեն ապագա գործատուների հետ, ուսանողները կբացահայտեն կրթական ծրագրեր, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի երազանքը, իսկ լավագույն ընկերությունները կներկայացնեն իրենց ապրանքանիշը և կորպորատիվ մշակույթը:

«Career City Fest»-ը ապագա քաղաքում կմիավորի աշակերտներին, ուսանողներին, մասնագետներին, ծնողներին, գործատուներին, կրթական կազմակերպություններին և պետական հաստատություններին: Մենք ընտրել ենք մի ձևաչափ, որը թույլ է տալիս երկու օրվա ընթացքում մեկ վայրում անցկացնել տարբեր միջոցառումներ։

Այն կենդանի քաղաք է՝ քաղաքային խորհուրդով, թեմատիկ փողոցներով, կենտրոնական քաղաքային զբոսայգով և քաղաքին բնորոշ այլ տարրերով։ Այստեղ յուրաքանչյուրը կգտնի այն, ինչ ուզում է։

«Career City Fest»-ը նպատակ ունի ստեղծել հարթակ ցանկացած չափի և ոլորտի ընկերությունների համար, որոնք ունեն հստակ առաքելություն և կորպորատիվ մշակույթ, որտեղ մարդիկ ամենաբարձր արժեքն են:

 

Կոնտակտային տվյալներ:
Հեռ՝ +374 60 707 570

 

 

Միջոցառման գրանցումն ավարտվել է։
 

Ամսաթիվ

2023-04-28 to
2023-04-29
 

Գրանցման ավարտի ամսաթիվ

2023-04-28

Կիսվել ընկերների հետ