CAREER CITY FEST 2K25

CAREER CITY FEST 2K25
Eventex Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր միջոցառումը վերադառնում է: 📅 2025 թ.-ի ապրիլի 25-ին և 26-ին Career City Fest-ը «ՄԵՐԻԴԻԱՆ» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում կրկին կհամախմբի երկրի լավագույն գործատուներին, առաջատար փորձագետներին և ամենանպատակասլաց մասնագետներին՝ միասին ստեղծելու նորարարության և գաղափարների փոխանակման իրական տոն:
💡 Ի՞նչ է սպասվում այս անգամ:
Խոստանում ենք, որ Career City Fest 2K25-ը կլինի ավելի մասշտաբային, ավելի ստեղծարար և ավելի բազմազան: Սա այն իրադարձությունն է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի ոգեշնչում, ընկերությունները կներկայացնեն իրենց լավագույն գաղափարներն ու լուծումները, իսկ մասնակիցները կբացահայտեն նոր հեռանկարներ իրենց բիզնեսի և կարիերայի զարգացման համար:
📅 Ինչու՞ է կարևոր հիշել այս ամսաթիվը:
• Մասնակիցներ․ նախապես պլանավորեք և պատրաստվեք փառատոնին, որպեսզի քաղեք առավելագույնը կարիերայի գլխավոր իրադարձությունից։
• Բանախոսներ և փորձագետներ․ սա ձեր հնարավորությունն է հայտնվելու ոլորտի առաջատարների կողքին և փոխանցելու կուտակած փորձը:
• Ընկերություններ․ սկսեք մշակել ձեր ամենահամարձակ և ստեղծարար գաղափարները՝ այցելուների և գործընկերների սրտերը գրավելու համար:
Կոնտակտային տվյալներ․
Հեռ: +374 60 70 75 70
Օգտակար հղումներ․
Դառնալ գործընկեր
Լրացուցիչ տեղեկություններ