Ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային ցուցահանդես JUNWEX YEREVAN SHOW 2019

«RESTEK JUNWEX»

Ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային ցուցահանդես JUNWEX YEREVAN SHOW 2019

by «RESTEK JUNWEX»
1178 1178 people viewed this event.

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ JUNWEX YEREVAN SHOW՝ սպասված ցուցահանդես

YerevanShow հանդիսանում է միջազգային ոսկերչական ցուցահանդես, որը պետական կառույցների աջակցությամբ արդեն 8 տարի անցկացվում է Հայաստանի մայրաքաղաքում հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի կողմից (AJA): 2016թ.-ից ցուցահանդեսը անցկացվում է թարմացված ձևաչափով և կոչվում է «JUNWEX YerevanShow», քանի որ դրա կազմակերպմանը ամենաակտիվ մասնակցությունն է ցուցաբերում է «RESTEK-JUNWEX» ամենախոշոր ռուսական մասնագիտացված մեդիա-հոլդինգը:

YerevanShow, որը սկզբնապես նախաձեռնվել է որպես հայ ոսկերիչների, առավելապես համասփյուռի ներկայացուցիչների մասնակցությամբ ցուցահանդես, տարեց տարի ավելի է ընդլայնվել, ստացել միջազգային կարգավիճակ և տարածաշրջանում դարձել հայտնի ճյուղային նախագիծ: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: 2014թ.-ից ցուցահանդեսի անցկացման վայր է համարվում նոր «Մերիդիան» Էքսպո կենտրոնը, որը գտնվում է ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) անմիջական հարևանությամբ: ԱՏԳ համարվում է AJA-ի խոշոր նախագծերիՑ մեկը Հայաստանում, որը ակտիվ աջակցություն է ստանում երկրի ղեկավարության կողմից և նպաստում է ոսկերչական և ադամանդային արդյունաբերության զարգացմանը:

JUNWEX YerevanShow 2019 տալիս է բազմաթիվ առավելություններ և բացառիկ հնարավորություններ Ձեր ապրանքի առաջխաղացման, իրացման շուկայի ընդլայնման համար ԵՏՄ և ԱՊՀ երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, Ուկրաինա, Վրաստան), Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրների գնորդների հաշվին: Ցուցահանդեսի ժամանակ կարելի է ձեռք բերել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից, մարգարիտից,սաթից, մարջանից և թանկարժեք մետաղներից իրեր, ժամացույցներ, բիժուտերիա, ինչպես նաև ոսկերչական իրերի արտադրության և փաթեթավորման համար սարքավորումներ: JUNIWEX YerevanShow հանդիսանում է հիանալի վայր ԱՄՆ-ից, Լիբանանից, Հունաստանից, Թայլանդից, Կանադայից, Թուրքիայից, Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Իսրայելից, ԱՄԷ-ից, Իտալիայից և այլ երկրներից մատակարարների և բայերների հետ հանդիպման համար:

Ցուցահանդեսի հիմնական բաժինները՝
• Ոսկերչական զարդեղեն
• Ադամանդներ, ոսկերչական ներդիրներ
• Ծիսական և պաշտամունքային նշանակության ոսկերչական իրեր
• Ժամացույցներ: Բիժուտերիա
• Ապրանքային սարքավորում, փաթեթավորում, աքսեսուարներ
• Քարերից ինտերիերի զարդարանքներ
• Սեղանի սպասք ոսկերչական կատարմամբ

JUNWEX YerevanShow մասնակցությունը եզակի հնարավորություն է ոչ միայն Ձեր բիզնեսի զարգացման, այլ նաև Հայաստանը իր հին պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և ժամանակակից ենթակառուցվածքով որպես առասպելական երկիր բացահայտելու համար:

Մասնակցության հայտերն ընդունվում են Կազմակերպչական կոմիտե՝
(+374) 55 00 16 61,
yerevanshow@meridianexpo.am

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ներառում է՝
– գրանցման տուրքը;
– ցուցահանդեսային հրապարակի տրամադրումը

ԳՐԱՆՑՄԱՆ ՏՈՒՐՔԸ ներառում է՝
– ցուցորդի մասին տեղեկատվության տեղադրում ցուցահանդեսի պաշտոնական կատալոգում (համաձայն տեխ. պահանջներին);
— ցուցահանդեսի կատալոգի օրինակ;
— Համացանցում մասնակիցների մասին տեղեկատվության տեղադրում
— ցուցորդի ներկայացուցիչների հավատարմագրում ցուցահանդեսին մշտական անցագրի տրամադրմամբ;
— մասնակցություն ցուցահանդեսի բոլոր միջոցառումներին, բացի անհատական հրավեր պահանջող միջոցառումների;
— տեղեկատվական փաստաթղթերի փաթեթ;
— ցուցահանդեսի բացման կապակցությամբ պաշտոնական ընդունելության մասնակցություն;
— այցելուների համակարգչային գրանցում

ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԸ ներառում է՝
– ցուցահանդեսային հրապարակը (ստենդ 12 ք.մ. ընդհանուր մակերեսով)
– պատի պանելներ ըստ պարագծի,
– հատակի գորգային ծածկ,
– ընկերության անվանման և լոգոտիպի տեղադրում ստենդին,
– սեղան, 3 աթոռ, բարձր ցուցափեղկ (200х100х40), 2 վաճառասեղան (100х100х40), Ճաճանչաձև կանգնակ
– ընդհանուր պահակախումբ,
– միջանցքների և ընդհանուր օգտագործման տեղերի մաքրում,
– ընդհանուր ցուցահանդեսային գովազդ.

Ստենդի կառուցապատման տարբերակներ

Ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային ցուցահանդես JUNWEX YEREVAN SHOW 2019

ՉՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԸ ներառում է՝
– ցուցահանդեսային հրապարակը
– ընդհանուր պահակախումբ
– միջանցքների և ընդհանուր օգտագործման վայրերի մաքրում,
– ընդհանուր ցուցահանդեսային գովազզդ

1 ք.մ սարք.հրապարակ՝ 250 պ.մ
1 ք.մ չսարք.հրապարակ՝ 125 պ.մ

*Վճարումն իրականացվում է ՀՀ դրամով, 1պ.մ համարժեք է 1 ԱՄՆ դոլարին: Գները նշված են ներառյալ ԱԱՀ:

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Ցուցահանդեսին մասնակցության և հաշվի ստացման հայտի գրանցումից հետո Ցուցորդը կատարում է կանխավճար հետևյալ ժամկետներում՝
— ցուցահանդեսի անցկացման օրվանից ոչ ավել, քան 6 օրացուցային ամիս առաջ պայմանագրի կնքման դեպքում պայմանագրով սահմանված ծառայությունների արժեքի 70%-ի չափով հաշվի ստացման օրվանից 5 բանկային օրվա ընթացքում;
— ցուցահանդեսի անցկացման օրվանից ավելի քան 6 օրացուցային ամիս առաջ պայմանագրի կնքման դեպքում պայմանագրով սահմանված ծառայությունների արժեքի 50%-ի չափով հաշվի ստացման օրվանից 5 բանկային օրվա ընթացքում;

Ամբողջական վճարումը պետք է կատարվի ցուցահանդեսի մոնտաժ սկսելուց ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:
Պայմանագրի գնի մեջ չի ներառվում ստենդի վրա տեղադրված Ցուցորդի գույքի տեղափոխությունը և ապահովագրությունը: Բոլոր ծախսերը կատարվում է Ցուցորդի հաշվին:

ՀՐԱԺԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Ցուցորդի կողմից ցուցահանդեսին մասնակցության գրավոր հրաժարման դեպքում Ցուցորդը Կազմակերպչին փոխհատուցում է ծախսերը հետևյալ չափով՝

• մոնտաժային աշխատանքները սկսլեու սահմանված օրվանից 3-ից մինչև 4 ամիս առաջ ցուցահանդեսին մասնակցությունից հրաժարման մասին ծանուցելու դեպքում՝ պայմանագրի արժեքի 50%-ի չափով;
• մոնտաժային աշխատանքները սկսելու սահմանված օրվանից ոչ ավել քան 3 ամիս առաջ ցուցահանդեսին մասնակցությունից հրաժարման մասին ծանուցելու դեպքում՝ պայմանագրի արժեքի 70%-ի չափով;
• մոնտաժային աշխատանքները սկսելու սահմանված օրվանից ոչ ավել, քան 1 ամիս առաջ ցուցահանդեսին մասնակցությունից հրաժարման մասին ծանուցելու դեպքում՝ պայմանագրի արժեքի 100%-ի չափով;

Միջոցառման գրանցումն ավարտվել է։
 

Ամսաթիվ

2019-10-18 @ 08:00 ա. to
2019-10-21 @ 10:00 ե.
 

Գրանցման ավարտի ամսաթիվ

2019-10-18

Կիսվել ընկերների հետ