Mantashyants Global EXPO 2024

Big Projects

Mantashyants Global EXPO 2024

299 299 people viewed this event.

Հոկտեմբերի 18-ից 19-ը «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում տեղի կունենա Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսը:

Mantashyants Global EXPO 2024-ը Մանթաշյանց գործարարների միության անդամների բիզնեսները մեկ հարթակում ներկայացնող խոշոր ցուցահանդես է, որը կազմակերպվում է առաջին անգամ:

Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար ծանոթանալու միմյանց բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններից և ունեցած հնարավորություններից:

Սա նաև հարթակ է, որտեղ ոչ ակումբական գործարարներն ունենալու են հնարավորություն ակումբական գործարարների բիզնեսներին ծանոթանալու, ինչպես նաև ակումբի պոտենցիալն ու ներուժն ամբողջությամբ պատկերացնելու:

Ինչպես նաև ցուցահանդեսը հարթակ է լինելու ոչ միայն բիզնեսների համագործակցության համար, այլև նպաստելու է պետություն-մասնավոր երկխոսության ապահովմանը՝ ուղղակիորեն ազդելով պետության տնտեսական ցուցանիշների աճին։

Հենց այս նպատակով Mantashyants Global EXPO 2024-ի շրջանակում ներկայացվածություն են ունենալու նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են լինելու 40-ից ավել որորտներից շուրջ 120 ընկերություններ՝ ավելի քան 10-ը քաղաքներից։

Մանթաշյանց գործարարների միությունը հայալեզու ամենամեծ գործարար միությունն է, որին անդամակցում է 600-ից ավել գործարար, գործում է 18 մասնաճյուղ:

Որպես այցելու գրանցվեք այստեղ: Հարցերի դեպքում զանգահարեք +374 33 004-001:

📌 Հոկտեմբերի 18,19
⏰ 12։00-21։00
📍 Մերիդիան էքսպո կենտրոն (Ոսկերիչների 1)

Կազմակերպիչ՝ Big Projects
Գլխավոր հովանավոր՝ Mira Trans

Միջոցառման գրանցումն ավարտվել է։
 

Ամսաթիվ

2024-10-18 @ 12:00 ե. to
2024-10-19 @ 09:00 ե.
 

Գրանցման ավարտի ամսաթիվ

2024-10-19

Կիսվել ընկերների հետ