TOON EXPO 2025

Big Projects

TOON EXPO 2025

357 357 people viewed this event.

Սեպտեմբերի 5-ից 7-ը, «ՄԵՐԻԴԻԱՆ» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում տեղի կունենա 🏗 TOON EXPO 2025 ցուցահանդեսը՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենաՄԵԾ և մասշտաբային ցուցահանդեսը տարածաշրջանում՝ արդեն 5-րդ անգամ:

TOON EXPO 2025-ի նախապատրաստական աշխատանքները սկսված են, քանի որ այն վերադառնում է՝ էլ՛ ավելի մասշտաբային և զարմացնող ծավալներով։

Այցելուներն ու մասնակիցներն ունեն հնարավորություն միանգամից, տետ-ա-տետ ծանոթանալու 150-ից ավելի ընկերությունների՝ հետևյալ ոլորտներից՝
🔹կառուցապատում
🔹անշարժ գույքի գործակալություն
🔹բանկային համակարգ
🔹ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում
🔹անշարժ գույքի կառավարում
🔹ճարտարապետություն և նախագծում
🔹գնահատում և չափագրում
🔹արևային էներգիայի մատակարարներ
🔹ոլորտային արտադրողներ և ներմուծողներ:

Ցուցահանդեսին որպես այցելու մասնակցելու և խաղարկության կտրոն ձեռք բերելու համար հարկավոր է գրանցվել։ Գրանցման հղումը հասանելի կլինի ՇՈՒՏՈՎ։

Մուտքն ԱՆՎՃԱՐ է, բայց գրանցումը՝ պարտադիր։

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են՝
🔹Armenian Real Estate Globalization Summit
🔹թեմատիկ հանդիպումներ,
🔹խաղարկություններ
🔹թեմատիկ խաղեր, Kids Zone:

📌Սեպտեմբերի 5, 6, 7
11:00-20:00
📍 «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոն (Ոսկերիչների 1):

Տաղավարային մասնակցության համար հայտերի ընդունումը կսկսվի ՇՈՒՏՈՎ։

Կազմակերպիչ՝ Big Projects

 

Ամսաթիվ

2025-09-05 @ 11:00 ա. to
2025-09-07 @ 08:00 ե.
 

Գրանցման ավարտի ամսաթիվ

2025-09-07

Կիսվել ընկերների հետ