ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողով COP17

ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողով COP17

ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողով COP17

by
1823 1823 people viewed this event.

2026 թվականի հոկտեմբերի 19–ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։

COP17-ը կանցկացվի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում` միավորելով նաև Կենսաբանական անվտանգության մասին Կարթագենյան արձանագրության կողմերի 12-րդ (CP-MOP-12) և Գենետիկական ռեսուրսների հասանելիության և օգուտների արդար բաշխման մասին Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ (NP-MOP-6) հանդիպումները։

Համաժողովը կարևոր հանգրվան կլինի գլոբալ բնապահպանական օրակարգում, քանի որ COP17-ի շրջանակում կիրականացվի Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման ուղղությամբ համընդհանուր առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։ Քննարկումների կենտրոնում կլինեն կենսաբազմազանության կորստի կանխարգելումը, էկոհամակարգերի վերականգնումը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը, կլիմայի փոփոխության և բնության փոխկապակցվածությունը, ինչպես նաև բնապահպանական ֆինանսավորման և միջազգային համագործակցության ամրապնդման հարցերը։

COP17-ը հանդիսանում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում որոշում կայացնող բարձրագույն հարթակ, որտեղ ձևավորվում են կենսաբազմազանության պահպանության գլոբալ առաջնահերթությունները և պետությունների համատեղ գործողությունների ուղղությունները։

COP17-ի Կապույտ գոտին լինելու է համաժողովի պաշտոնական բանակցային հարթակը, որտեղ Կողմերը, դիտորդ կազմակերպությունները և ոլորտային փորձագետները համատեղ առաջ կմղեն Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործընթացը։

Կապույտ գոտին նախատեսված է հավատարմագրված պետական պատվիրակությունների, միջկառավարական կազմակերպությունների, հավատարմագրված դիտորդների, տեխնիկական փորձագետների և համապատասխան հավատարմագրում ունեցող մեդիա-ներկայացուցիչների համար։

Կապույտ գոտում կանցկացվեն լիագումար նիստեր և կոնտակտային խմբերի հանդիպումներ, բարձր մակարդակի քննարկումներ և նախարարական հանդիպումներ, թեմատիկ կլոր սեղաններ ու ճեպազրույցներ։ Այստեղ նաև կքննարկվեն որոշումների նախագծեր, հաշվետվություններ և կենսաբազմազանության պահպանության ոլորտում արձանագրված առաջընթացի գնահատման գործընթացներ։

Կապույտ գոտին տեղակայված կլինի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում (ք. Երևան 0015, Ոսկերիչների 1 փողոց)՝ ապահովելով COP17-ի պաշտոնական բանակցային և քաղաքական գործընթացների հիմնական հարթակը։

Մուտքը հնարավոր կլինի միայն հավատարմագրման հիման վրա․ տարածքում գործելու են անվտանգության և մուտքի վերահսկողության համապատասխան ընթացակարգեր։

Օգտակար հղումներ
Պատվիրակների Հավատարմագրում (Առաջադրումները անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 15-ը)
COP17 պաշտոնական կայք

 

Ամսաթիվ

2026-10-19 to
2026-10-30

Կիսվել ընկերների հետ