5-րդ YEREVAN OPEN շախմատի միջազգային մրցաշար

5-րդ YEREVAN OPEN շախմատի միջազգային մրցաշար
Երևանի շախմատի ֆեդերացիան սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 7-ը կազմակերպում է 5-րդ «Yerevan Open» շախմատի միջազգային բաց մրցաշարը։
Մրցակարգ
Մրցաշարեր Ա և Բ. շվեյցարական մրցակարգ, 9 տուր:
Բլից մրցաշար. շվեյցարական մրցակարգ, 9 տուր:
Մասնակիցներ
Մրցաշար Ա. մասնակցության իրավունք ունեն 2100 և բարձր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները: Կազմակերպիչը կարող է թույլատրել սահմանափակ քանակությամբ 2100-ից ցածր
ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստների մասնակցությունը:
Մրցաշար Բ. մասնակցության իրավունք ունեն 2200 և ցածր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարին կարող են մասնակցել նաև I և II կարգ ունեցող շախմատիստներ, ովքեր չունեն միջազգային վարկանիշ:
Բլից մրցաշար. մասնակցության իրավունք ունեն Ա և Բ մրցաշարերի բոլոր մասնակիցները, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող բոլոր շախմատիստները:
Ժամակարգ
Մրցաշար Ա. 90-ական րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Մրցաշար Բ. 90-ական րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Բլից մրցաշար. 3-ական րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Մրցանակներ
3 մրցաշարերի մրցանակային հիմնադրամը կազմում է 15 000 000 ՀՀ դրամ` ներառյալ հարկերը:
Կանոնադրություն
Մրցաշարի կանոնադրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Կոնտակտներ.
Մրցաշարի տնօրեն – ՄՎ/ՄՄ Նորայր Քալանթարյան /ՖԻԴԵ-ի Հ/Հ 13300300/
Հեռ․ +374 93 000 963
Էլ․ փոստ — info@yerevanchessfed.com