Skip to content

News

Meridian Expo & Event Centre
Meridian Expo & Event Centre
Meridian Expo & Event Centre5 months ago
Career City Fest 2026`քո կարիերայի նոր հասցեն

Տարածաշրջանի խոշորագույն կարիերային փառատոնում մեկտեղվում են լավագույն գործատուները, առաջատար փորձագետներն ու ապագայի ամենապահանջված հմտությունները։

🗓 Ապրիլի 18 և 19
📍 Մերիդիան էքսպո կենտրոն

🔥 Career City Fest-ի մուտքն ազատ է։

🚀 Բաց մի՛ թող պահը և գրանցվի՛ր Career City Fest-ին հիմա: Հղումը`https://ccf.skill.am/registration
Meridian Expo & Event Centre
Meridian Expo & Event Centre5 months ago
🚀 LEASING EXPO 2026 I Բոլոր սարքավորումները մեկ հարթակում

Արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվող այս նիշային ցուցահանդեսը վերադառնում է, այս տարի է՛լ ավելի հագեցած լուծումներով և առաջարկներով։

Ապրիլի 10, 11 և 12, Մերիդիան էքսպո կենտրոնը կրկին դառնալու է բիզնեսի հիմնական միջոցների թարմացման կամ ձեռքբերման համար լավագույն հասցեն:

Սա մասնագիտացված հարթակ է, որտեղ գործարարները գտնում են անհրաժեշտ բոլոր առաջարկները՝ բիզնեսի արտադրական ծավալների մեծացման և բարելավման համար ու հանդիպում են ոլորտի բոլոր նորարարություններին և հատուկ այս երեք օրերի համար մշակված շահավետ առաջարկներին։

Մեկ հարկի տակ լիզինգային լուծումներով և հատուկ առաջարկներով ներկայացված են լինելու 50+ կազմակերպություններ հետևյալ ոլորտներից՝
🔸Շինարարական տեխնիկա
🔸Գյուղատնտեսական սարքավորումներ
🔸Արևային վահանակներ
🔸Տրանսպորտային միջոցներ
🔸Բեռնատարներ և մարդատարներ
🔸Գինեգործություն
🔸Արտադրական սարքավորումներ
🔸և իհարկե Ֆինանսաբանկային կառույցներ:

📌Ապրիլի 10 / 11 / 12
⏰12:00 - 20:00
📍Մերիդիան էքսպո կենտրոն(Ոսկերիչների 1)

Լիզինգային ամենաակտուալ և շահավետ լուծումները միայն LEASING EXPO 2026-ում։
___

⚙️Որպես այցելու գրանցվելու համար՝ https://bit.ly/le26_visitor
Մուտքն ԱՆՎՃԱՐ Է

Կազմակերպիչ՝ Big Projects

#BigProjects #LEASINGEXPO2026 #լիզինգ #ֆինանսական_լուծումներ